1 օրում 8 ՃՏՊ. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

1 օրում 8 ՃՏՊ. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օգոստոսի 20-ին, ժամը 13.00-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 13.20-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 19-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա քաղաքացի և հայտնել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցում ընկել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Երևանի Եղ. Թադևոսյան և Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցների խաչմերուկում քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 14.00-ին, Երևանի Գալշոյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արաքս-Հուշակերտ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2108-ի» 61-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2106-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2114-ի» 23-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մ. Խորենացու փողոցում իրար են բախվել «Շևրոլե» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Շևրոլեի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ին, Ճամբարակ-Բերդ ճանապարհի 15-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 50-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth