Բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 17, թմրամիջոցի հայտնաբերման` 13, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 5, սպանության սպառնալիքի՝ 4, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3, ծեծի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դատարանից փախուստի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման և սեքսուալ բնույթի բռնի գործողության՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։

wp-apeth