Նշվել է Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման 10-րդ տարելիցը

Նշվել է Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման 10-րդ տարելիցը

Այսօր` օգոստոսի 20-ին Գյումրու «Պատվո բլուր» հուշահամլիրի տարածքում նշվել է «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման 10-րդ տարելիցը, որին ներկա էին Գյումրիում ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնևը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, բարձրաստիճան զիվորականներ և այլք: Ռուբեն Սանոյանը, ողջունելով ներկաներին, խոսել է հայ-ռուսական դարավոր բարեկամության և համագործակցության մասին: Քաղաքապետի առաջին տեղակալը իր խոսքում անդրադարձել է նաև «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացմանը, որ տեղի ունեցավ 10 տարի առաջ, ապա ավելացրել, որ հուշահամալիրը վառ վկայություն է երկու երկրների դարավոր բարեկամության և փոխօգնության:

wp-apeth