Դդմաշենի կամրջի վերանորոգման համար` 12,5 մլն դրամ

Դդմաշենի կամրջի վերանորոգման համար` 12,5 մլն դրամ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Դդմաշենի մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջով երթևեկության անվտանգության ու անընդհատության ապահովման համար: Ըստ հիմնավորման՝ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր, չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում:

Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նշված կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն։ Ըստ նախարարի՝ կամրջի վերանորոգման համար նախատեսվում է հատկացնել 12,5 մլն դրամ, որը գոյացել է Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքում:

wp-apeth