Հրդեհ ավտոլվացման կետում

Հրդեհ ավտոլվացման կետում

Օգոստոսի 19-ին ժամը 05:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցուց դեպի Նոր Նորքի 7-րդ զանգված տանող ճանապարհին այրվում է խանութ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հունան Ավետիսյան փողոցի թիվ 25 հասցեում գտնվող ավտոլվացման կետում (սեփականատեր՝ Արմեն Ա․)։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:34-ին, մարվել՝ 05:40-ին: Ավտոլվացնման կետի դիմաց այրվել է մեկ սառնարան և մասամբ՝ կախովի առաստաղը (3 քմ)։

wp-apeth