1 օրում 9 ՃՏՊ. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

1 օրում 9 ՃՏՊ. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Օգոստոսի 18-ին, ժամը 15.05-ին, Երևանի Չեխովի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 18-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեկելի մասից և բախվել ծառին. 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 18-ին, ժամը 22.45-ին, Երևանի Սուրենյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 18-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Ջանֆիդա-Արմավիր ճանապարհին իրար են բախվել երկու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և մեքենաներից մեկի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 18-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 25-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth