Մեղմացվել են մշակույթի, հանրային սննդի, կրթության և այլ ոլորտների մի շարք սահմանափակումներ

Մեղմացվել են մշակույթի, հանրային սննդի, կրթության և այլ ոլորտների մի շարք սահմանափակումներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետի որոշմամբ՝ մշակույթի, հանրային սննդի, կրթության և այլ ոլորտներում մեղմացվել են մի շարք սահմանափակումներ: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նոր կանոններ են սահմանվել գրադարանների, թանգարանների, հանրային սննդի կետերի և կրթական հաստատությունների համար:

Պարետի նոր որոշմամբ՝ թույլատրվել է կինոֆիմերի ցուցադրումը, սակայն միայն բացօթյա տարածքներում, թույլատրվել է հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրումը, պայմանով, որ միջոցառման մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 40-ը, իսկ ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները, ինչպես նաև՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումները, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները թույլատրվում են բացառապես բացօթյա տարածքներում:

Մեղմացվել են նաև հեռուստատեսային հաղորդումների ժամանակ դիմակի կրման պահանջները:

Այսուհետ դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ և հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

Մեղմացումների ամբողջական ցանկը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում՝ պարետի որոշման մեջ:

wp-apeth