Գողության համար հետախուզվող կինը հայտնաբերվեց զբոսայգում

Գողության համար հետախուզվող կինը հայտնաբերվեց զբոսայգում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 17-ին Շահումյանի անվան զբոսայգուց բերման են ենթարկել 28-ամյա Դիանա Պ.-ին, որը հուլիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 17-ին Գյուլիքևխյան փողոցից բերման է ենթարկվել 22-ամյա Ստեփան Ս.-ն, որը հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 17-ին բաժին է ներկայացել 34-ամյա Հրանտ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 17-ին բաժին է ներկայացել 23-ամյա Հարություն Հ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

wp-apeth