«Շիրակի» վարչական անձնակազմում ևս արդեն հաստատվել է վարակման դեպք

«Շիրակի» վարչական անձնակազմում ևս արդեն հաստատվել է վարակման դեպք

Գյումրու «Շիրակի» վարչական անձնակազմում ևս արդեն հաստատվել է վարակման դեպք, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

«Տեղեկանալով, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբում, ցավոք, հաստատվել է կորոնավիրուսի վարակման արդեն 23 դեպք, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես դիմել է ՀՖՖ-ին՝ հետաձգելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ փուլի «Շիրակ» — «Արարատ» հանդիպումը:

Այդ հանդիպումը կարող է առիթ հանդիսանալ վարակի արագ տարածմանը նաև մեր ակումբում, ինչը կարող է լուրջ վտանգի տակ դնել մեր թիմի մասնակցությունը Եվրոպա լիգայի խաղարկությանը, քանի ար համաձայն ՈւԵՖԱ կանոնակարգերի հանդիպման ժամանելուց առաջ ողջ անձնակազմը պետք է պարտադիր թեստավորվի, իսկ վարակի հաստատման դեպքում պարզապես չեն թողնի նույնիսկ մեկնել մրցավայր:

Նշենք նաև, որ մեր թիմի վարչական անձնակազմում ևս արդեն հաստատվել է վարակման դեպք, իսկ մի շարք ֆուտբոլիստներ այժմ արդեն թեստավորում են անցնում: Առողջություն ենք մաղթում բոլոր վարակակիրներին»,- նշված է հայտարարությունում:

wp-apeth