Կորոնավիրուսի դեպքերն «Արարատում» ավելացել են

Կորոնավիրուսի դեպքերն «Արարատում» ավելացել են

Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցկացված ՌՆԹ/PCR թեստերի արդյունքներով «Արարատ-2» թիմի ևս յոթ ֆուտբոլիստի և մեկ մարզչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։

«Այսպիսով, երկու թիմերում ընդհանուր առմամբ ունենք 18 վարակակիր ֆուտբոլիստ և մարզիչ՝ 5-ը «Արարատ», իսկ 13-ը՝ «Արարատ-2» թիմից։ Նման պայմաններում «Արարատը» երեկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղում մրցեց «Փյունիկի» հետ՝ հայտացուցակում ունենալով ընդամենը մեկ դարպասապահ։ Ստեղված իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև Ձորաղբյուրի մարզաբազայի աշխատանքներում, որն այժմ հանդիսանում է վարակի օջախ։ Մարզումային գործընթացի պատշաճ կազմակերպումը ներկայումս դարձել է անհնարին։ Հաշվի առնելով այս ամենը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ խնդրելով հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլի «Շիրակ» — «Արարատ» հանդիպումը»,- նշված է հաղորդագրությունում:

wp-apeth