Վարակի նոր դեպքեր. Նոր Զելանդիայում կրկին սահմանափակումներ են մտցրել

Վարակի նոր դեպքեր. Նոր Զելանդիայում կրկին սահմանափակումներ են մտցրել

Նոր Զելանդիայի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հայտարարել են, որ կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել, որից 12-ն Օքլենդում: Ի դեպ նշվում է, որ վարակվածները վերջին շրջանում չեն լքել շրջանը: Բոլորը կապ ունեն վերջերս բռնկված օջախի հետ, եղել են մտերիմ հարաբերությունների մեջ նախկինում վարակվածների հետ: Մյուս վարակվածն երեխա է, որը մեկուսացված է և գտնվում հսկողության տակ: 

Համավարակի սկզբից Նոր Զելանդիայում գրանցվել է վարակման 1271 դեպք, հայտնում են առողջապահության ոլորտի ներկայացուցիչները: Ներկա պահին վարակված է 61 մարդ, որոնցից 49-ը վարակվել են տեղում, իսկ 20-ը ժամանել են արտասահմանից:

CNN-ի հաղորդման համաձայն՝ Օքլենդը, որն ունի 1,5 միլիոն բնակչություն վարակի բռնկման նոր կենտրոնն է: Քաղաքն ևս 12 օր կշարունակի մնալ մեկուսացման երրորդ աստիճանի տակ, մինչդեռ երկրի մնացած հատվածը շարունակում է մնալ սահմանափակումների երկրորդ աստիճանի տակ: Այսինքն թույլատրվում է մինչև 100 մարդով հավաքներ:

Հատկանշական է, որ սրանից ընդամենը հինգ օր առաջ Նոր Զելանդիայի հաղորդեցին, որ 100 օր վարակման դեպք չի գրանցվել երկրում: Մյուս կողմից պարզ է թերևս, թե ինչպես կարող է իրավիճակը կտրուկ փոխվել նույնիսկ այն երկրում, որը համարվում է առաջատարն աշխարհում վիրուսի դեմ պայքարում:

wp-apeth