Վեց հազարից ավելի նոր վարակակիր Մեքսիկայում

Վեց հազարից ավելի նոր վարակակիր Մեքսիկայում

Մեքսիկայի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ անցած մեկ օրում երկրում գրանցվել է վարակման 6345 նոր դեպք: Արդյունքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 517 714-ի: 

Նախարարությունից հայտնել են նաև մահվան 635 նոր դեպքի մասին: Արդյունքում մահացածների ընդհանուր թիվը հասել է 56543-ի:

Նշենք, որ հինգշաբթի օրը Մեքսիկայի կառավարությունը համաձայնագիր է ստորագրել AstraZeneca դեղագործական ընկերության հետ կապված պատվաստանյութի արտադրման հետ: Ըստ աղբյուրի՝ պատվաստանյութը կհասնի Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրներին 2021 թվականին:  

Պատվաստանյութի արտադրությունը կարող է սկսվել 2021 թվականին: Այս մասին հինգշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է AstraZeneca Mexico-ի գործադիր տնօրեն Սիլվիա Վարելան:

wp-apeth