Հրդեհ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հետնամասում

Հրդեհ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հետնամասում

Օգոստոսի 15-ին, ժամը 20։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հետնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ:

Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։38-ին, մարվել՝ 21:56-ին։ Այրվել է մոտ 1․5 հա խոտածածկույթ։

wp-apeth