Բոլիվիայում կորոնավիրուսից արդեն մահացել է 4 հազարից ավելի մարդ

Բոլիվիայում կորոնավիրուսից արդեն մահացել է 4 հազարից ավելի մարդ

Բոլիվիայի առողջապահության նախարարությունից շաբաթ օրը տեղեկացրել են, որ երկրում 64 մարդ է մահացել կորոնավիրուսից: Երկրում մահացածների ընդհանուր թիվը հասել է 4003-ի, հաղորդում է CNN-ը:

Երկրում գրանցվել է վարակի 1196 նոր դեպք, արդյունքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 99146-ի: Նոր դեպքերի գրեթե կեսն արձանագրվել է Լա-Պասայում, որը ներկա պահին համարվում է վարակի բռնկման էպիկենտրոնն երկրում:

wp-apeth