Մարել են ընդհանուր 11.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Օգոստոսի 13-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։
Մասնավորապես՝
- Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ,
- Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1 հա,
- Կոտայքի մարզի Արզնի գյուղում՝ մոտ 3000 քմ,
- Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 5000 քմ, 4 հա,
- Սյունիքի մարզի Վահրավար գյուղում՝ մոտ 4 հա,
- Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ մոտ 1000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 11.2 հա: