29-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

29-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 7-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ-21091» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21091-ի» 37-ամյա ուղևոր Խորեն Հովհաննիսյանը տեղում մահացել էր, իսկ երկու վարորդները և «Օպելի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օգոստոսի 12-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «ՎԱԶ-21091-ի» վարորդ 29-ամյա Գեղամ Խաչատրյանը ժամը 11.30-ի սահմաններում, գիտակցության չգալով մահացել է: Քննությունը շարունակվում է:

wp-apeth