ՀԴՄ չտալը զինվորի հացը գողանալ է. ՀՀ վարչապետ

ՀԴՄ չտալը զինվորի հացը գողանալ է. ՀՀ վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս, անդրադառնալով հարկերից խուսափող գործարարների գործունեությանը, անընդունելի է համարել այն, որ բինզեսը կարող է հարկերից խուսափել, իսկ ճգնաժամի ժամանակ բյուջեից աջակցություն ակնկալել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «ճգնաժամը որպես հնարավորություն» կոնցեպտի շրջանակում գործընկերության մթնոլորտն ավելի ու ավելի շեշտադրված ու առաջնահերթ պետք է դառնա. «Ի՞նչ է նշանակում ՀԴՄ չտալ: ՀԴՄ չտալը զինվորի հացը գողանալ է: Շատ կոնկրետ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է բարձրացնել բիզնեսի հարկային կարգապահությունը: «Երբ խոսում ենք հարկային կարգապահության բարձրացման մասին, բոլորն ասում են, որ դա չեն կարող անել։ Ոչ մեկ չի ասում, որ մեր պետական և անձնական ամբիցիաները բավարարելու համար բոլորս պետք է ավելի շատ աշխատենք։ Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել։ Ոչ մեկ չի ասում՝ եկեք տեսնենք, թե Երևանի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ է: Ոչ ոք չի արձանագրում, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է առաջ գնալ գործընկերության նոր որակ և մակարդակ ապահովելու ուղղությամբ:

wp-apeth