Մարել են ընդհանուր 40.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են ընդհանուր 40.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Մասնավորապես՝

  • Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, 1200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, 250 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 700 քմ, Օշական գյուղում՝ մոտ 2000 քմ,
  • Արարատի մարզի Նիզամի գյուղում՝ 4000 քմ, Նոր Խարբերդ գյուղում՝ 5000 քմ,
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 27 հա, 5 հա, Դաշտ գյուղում՝ 4000 քմ, Ակնաշեն գյուղում՝ 1000 քմ, Գայ գյուղում՝ մոտ 7000 քմ, 6000 քմ,
  • Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ մոտ 3 հա, Բյուրեղավան քաղաքում՝ մոտ 5000 քմ, Մայակովսկու գյուղում՝ մոտ 1000 քմ,
  • Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ մոտ 1 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 40.3 հա:

wp-apeth