Ծառի ճյուղը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա

Ծառի ճյուղը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա

Օգոստոսի 11-ին, ժամը 22։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 18 հասցեի մոտակայքում ծառի ճյուղը քամու հետևանքով կոտրվել է և կախվել․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ թիվ 20 հասցեի մոտակայքում քամու հետևաքնով ծառի ճյուղը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա։ Փրկարարները ծառի կոտրված ճյուղը հեռացրել են էլեկտրական լարերի վրայից։

wp-apeth