«Գյումրու օր 2020»-ն՝ առցանց

«Գյումրու օր 2020»-ն՝ առցանց

Այս տարի «Գյումրու օր» տոնակատարությունը, պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով 7 մեր երկրում հայտարարված արտակարգ դրությամբ, կանցկացվի առցանց՝ «Իմ սեր Գյումրի» խորագրով, հայտնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից:

«Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար տոնն առանց հազարավոր հյուրերի նշելն, իհարկե, անսովոր կլինի, բայց, համացանցի բոլոր հնարավորություններն օգտագործելով, մենք կարող ենք սեպտեմբերի 5-ը դարձնել տարվա ամենագյումրիական օրը: Քաղաքի մարդիկ, քաղաքի նոր ու սիրուն, հին ու պատմական վայրերը, քաղաքի մեղեդին ու գույները՝ առցանց՝ հնարավոր բոլոր հարթակներում:

wp-apeth