Այրվել են բենզալցակայանի պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերը

Այրվել են բենզալցակայանի պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերը

Օգոստոսի 12-ին, ժամը 13:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում գտնվող բենզալցակայանում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:34-ին, մարվել՝ 13:49-ին: Այրվել են Նոր Հաճն քաղաքի խաչմերուկում գտնվող «ՄԱՔՍ ՕԻԼ» բենզալցակայանի պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ) և պահեստում գտնվող ռետինե խողովակ (մոտ 3 գմ):

wp-apeth