Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով

Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17։00-ն։ Որոշումն ընդունվել է կառավարության արտահերթ նիստում:

«Ստիպված ենք ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարաձգել, հույս ունենք՝ վերջին անգամ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավելի մեղմ։ Օգոստոսի 12-ին Ազգային ժողովում կգումարվի հատուկ նիստ։

wp-apeth