Մարել են ընդհանուր 50.5 հա տարածքում բռնկված հրդեհները
Օգոստոսի 11-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։
Մասնավորապես՝
- Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 400 քմ, 500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, 1500 քմ, 400 քմ, 1 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 600 քմ, 500 քմ,
- Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 10 հա, 3000 քմ, 7000 քմ, 3000 քմ,
- Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1.5 հա, Գետափնյա գյուղում՝ 2000 քմ, Սայաթ-Նովա գյուղում՝ 3,5 հա,
- Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 3000 քմ, Բաղրամյան գյուղում՝ 30 հա,
- Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 600 քմ, 3000 քմ, 1 հա:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 50.5 հա: