1 օրում 17 ՃՏՊ. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

1 օրում 17 ՃՏՊ. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օգոստոսի 11-ին, ժամը 22.10-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Սուբարու» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 11-ին, ժամը 14.15-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 11-ին, ժամը 00.40-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 20-ամյա վարորդը և «Տոյոտայի» 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 11-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան-Դիտակ գյուղամիջյան ճանապարհին «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Օգոստոսի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 29-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 11-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 80-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 10-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Վարդենիս-Մեծ Մասրիկ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121-ի» 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 11-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի և Անդրեասյան փողոցների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով «Օպել Վեկտրայի» վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 11-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Ալփարդ» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Ալփարդի» 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարված վիճակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ապա «Ֆորդ Ֆոկուսի» վարորդը վրաերթի է ենթարկել տեղում ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 27-ամյա աշխատակցին և վեց քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստսի 11-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Գորիս-Կապան ճանապարհի 6-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 11-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 2-ամյա տղա. երեխայի տատը հայտնել է, որ նա ենթարկվել է ավտովթարի:
Կատարվում է քննություն։

wp-apeth