Իգոր Պիկուշչակը՝ ԵԼ խաղարկության վիճակահանությունից հետո

Իգոր Պիկուշչակը՝ ԵԼ խաղարկության վիճակահանությունից հետո

«Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը: Մասնագետը խոսել է Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքների մասին: Նշված փուլում «Նոան» մրցելու է ղազախական «Կայրաթի» հետ

  • Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքը, երբ իմացաք, որ Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում «Նոային» բաժին հասավ Ղազախստանի փոխչեմպիոն «Կայրաթը»:
  • Առաջին տպավորությունս վիճակահանության արդյունքներից՝ մեզ բաժին ընկավ ոչ ամենաթույլ մրցակիցը եղած թիմերից։ Ասեմ, որ եղած 4 թիմից ամենաքիչը կուզենայինք իրենց դեմ խաղալ։ Հեշտ չի լինելու, «Կայրաթն» ունի շատ որակյալ ֆուտբոլիստներ՝ աստղեր, այսպես ասենք։ Դրան գումարած նաև այն, որ մեզ արտագնա խաղ է սպասում, որտեղ մրցակիցը, բնականաբար, առավելություն է ստանում։ Իհարկե, փորձելու ենք որակյալ, արագ ֆուտբոլ խաղալ, բայց շատ ծանր է լինելու։
  • Ինչի՞ հաշվին, Ձեր կարծիքով, «Նոան» կկարողանա հաղթահարել այս դժվարին արգելքը։
  • Հնարավոր է, մեր օգտին գործոններից մեկը դառնա այն, որ Ղազախստանի առաջնությունում երկար դադար է, «Կայրաթը» մի քանի մրցափուլ է անցկացրել գարնանը, հետո՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջնությունը դադարեցվել է, վերսկսվել հուլիսին, ապա՝ կրկին դադարեցվել, իրենք խաղային փորձի որոշակի պակաա ունեն հիմա: Պետք է ուսումնասիրենք «Կայրաթի» խաղերը, անկեղծ ասեմ՝ մինչ այժմ այնքան էլ չեմ հետևել Ղազախստանի առաջնությանը։ Դեռևս ամբողջական պատկերացում չունենք, թե ինչպես է խաղում մրցակիցը, սակայն հաշվի առնելով, որ իրենց առաջատար ֆուտբելիստներից է վերջերս «Կայրաթ» տեղափոխված Վագներ Լավը՝ շատ որակյալ թիմ է մեզ դիմակայելու։
  • Կարելի՞ է արդյոք սպասել նոր համալրումների «Նոայում», թե դա այլևս նպատակահարմար չէ, հաշվի առնելով ժամանակի սղությունը:
  • Մեր թիմը, կարծում եմ, բավականաչափ համալրված է, հանդես է գալիս օպտիմալ կազմով, հատկապես լեգիոներների առումով նոր ձեռքբերումների կարիք չեմ տեսնում, այնպես որ, ամենայն հավանականությամբ՝ ոչ:
wp-apeth