Հրդեհ Ֆուչիկի փողոցում

Հրդեհ Ֆուչիկի փողոցում

Օգոստոսի 10-ին, ժամը 21:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի փողոցի թիվ 27/1 հասցեում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆուչիկի փողոցի թիվ 27/7 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են «Mercedes մակնիշի բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ավտոմեքենայի սրահը և մեկ անվադող։

wp-apeth