Հրդեհ Լեռնանիստ գյուղում

Հրդեհ Լեռնանիստ գյուղում

Օգոստոսի 11-ին, ժամը 00:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 02:56-ին: Այրվել է տան բակում պահեստավորված մոտ 170 հակ անասնակեր:

wp-apeth