Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է զերծ մնալ զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումներից

Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է զերծ մնալ զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումներից

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից հորդորում են հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից:

«Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասվորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս: Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»,- նշված է հաղորդագրությունում:

wp-apeth