Մարել են ընդհանուր 17.1 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են ընդհանուր 17.1 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Մասնավորապես՝

  • Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 600 քմ, 3000 քմ, 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2300 քմ, 4 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ, 5 հա, 1000 քմ,
  • Արարատի մարզի  Լանջանիստ գյուղում՝ 3000 քմ, Ազատաշեն գյուղում՝ 8000 քմ,
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1 հա, 1000 քմ, Մեծամոր քաղաքում՝ 500 քմ, Շահումյան գյուղում՝ 6000 քմ,
  • Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 600 քմ, Բերդ քաղաքում՝ 2հա,
  • Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1500 քմ, 3000 քմ, 500 քմ, 500 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1500 քմ, Քասախ գյուղում՝ 1000 քմ, Արզնի գյուղում՝ 1500 քմ, Գետամեջ գյուղում՝ 3000 քմ,
  • Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 3000 քմ, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 17.1 հա:

wp-apeth