«Շիրակը» Ռումինիայում կմրցի «Ստյաուայի» հետ

«Շիրակը» Ռումինիայում կմրցի «Ստյաուայի» հետ

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» կհյուրընկալվի ղազախական «Կայրաթին»: Բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» Երևանում կընդունի մակեդոնական «Ռենովային»: Գյումրիի «Շիրակը» Ռումինիայում կմրցի «Ստյաուայի» հետ: Եթե կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված որևէ փոփոխություն չլինի, հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ դաշտի տեր ակումբի երկրում։

wp-apeth