Ախալքալաքում անհանգիստ իրավիճակ է

Ախալքալաքում անհանգիստ իրավիճակ է

Ախալքալաքի կենտրոնական հրապարակը շրջափակված է, այնտեղ աշխատում են ՆԳՆ-ի աշխատակիցներն ու փորձագետներն, քաղաքի երկու վայրերում մոբիլիզացվել են հատուկ նշանակության ջոկատներ, հատուկջոկատային մեքենաները կանգնած են քաղաքի կենտրոնում՝ գրեթե ամեն խաչմերուկում:

Հատուկ նշանակության ջոկատները շրջափակել են քաղաքի կենտրոնում՝ Նալբանդյան փողոցում «PSP» դեղատան դիմաց գտնվող խանութի տարածքը: jnews.ge-ի տեղեկություններով, նրանք ստացել են հաղորդագրություն այն մասին, որ այս խանութի վրա պատրաստվում են հարձակվել:

Արդեն 2-3 ժամ է հատուկ ջոկատայինները մոբիլիզացված են Ջավախեթյան փողոցում: Ախալքալաքի կենտրոնական հրապարակը շրջափակված է, այստեղ է տեղի ունեցել սկզբնական բախումը, որի արդյունքում մահացել էր Կուլիկամ գյուղից երիտասարդը, որից հետո սկսվել էին ավերածությունները:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում սկսվել են ավերածություններ և անկարգություններ՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր:

wp-apeth