«Նորք» ինֆեկցիոնի և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենները հեռացվել են պաշտոններից

«Նորք» ինֆեկցիոնի և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենները հեռացվել են պաշտոններից

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեսյբուքի իր էջում անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռացման դիմումին, հիշեցրել է, որ դեռ տարեսկզբից երկու կենտրոնի` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել:

«Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից։

Նախարարի հրամանով երկու բժշակական կենտրոնի ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։ Երկու կենտրոնի միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։

Պարոն Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու:

Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար»,- գրել է խոսնակը:

wp-apeth