Վարակի նոր երկու դեպք Այսգեստանում

Վարակի նոր երկու դեպք Այսգեստանում

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորների մոտ:

Միևնույն ժամանակ, COVID-19 –ի ախտորոշմամբ 12 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 250 մարդու մոտ, որից 213-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 6 838 փորձանմուշի հետազոտություն:

wp-apeth