Ջոնել Դեսիրեն համալրեց «Ուրարտուն»

Ջոնել Դեսիրեն համալրեց «Ուրարտուն»

«Ուրարտուն» նոր համալրում ունի, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Ակումբը պայմանագիր է ստորագրել 23-ամյա հարձակվող Ջոնել Դեսիրեի հետ։

Նախորդ երկու մրցաշրջանները նա անցկացրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբում։ Դեսիրեն վանաձորյան թիմի կազմում անցկացրած 49 խաղերում դարձել է 29 գոլի հեղինակ։

Դեսիրեն Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Ջոնել Դեսիրեն նաև Հայիթիի ազգային հավաքականի անդամ է։

«Տեղափոխությունս «Ուրարտու» ինձ համար նոր մարտահրավեր է։ Ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ամբողջ անձնակազմին վստահության համար։ Ես պետք է լավ դրսևորեմ ինձ, որպեսզի օգնեմ թիմին իրագործել առաջադրված նպատակները»,- նշել է ֆուտբոլիստը։

wp-apeth