Ծեծկռտուք և ավերածություն Ախալքալաքում

Ծեծկռտուք և ավերածություն Ախալքալաքում

Այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ախալքալաքի կենտրոնում սպանություն է տեղի ունեցել, որից հետո քաղաքում սկսվել են անկարգություններ:

Սպանված երիտասարդի հարազատները կոտրել են «Արտսեկ» հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Նախնական տեղեկություններով, ըստ jnews-ի, ավերածությունները սկսվել են հենց Կուլիկամ գյուղի երիտասարդի սպանության պատճառով:

Ավերածությունները շարունակվում են Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը: Տեղում աշխատում են ՆԳՆ-ի և հատուկ ծառայությունների աշխատակիցները:

wp-apeth