Բեյրութում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, կան վիրավորներ
Բեյրութում գիշերը մի խումբ ցուցարարներ փորձել են մտնել խորհրդարանի շենք: Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը՝ երկրում ստեղծված ծանր իրավիճակի համար: Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների նկատմամբ, վերջիններս ոստիկանների ուղղությամբ քարեր և բենզինով լցված շշեր են նետել: Ցուցարարները կոտրել են նաև քաղաքի կենտրոնում խանութների ցուցափեղկերը՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը: Ակտիվիստների և ոստիկանների շրջանում կան վիրավորներ, հայտնում է «Արևելք» պարբերականը:
Ցուցարարները կոչ են արել Լիբանանի ժողովրդին՝ փողոց դուրս գալ և պահանջել կառավարության հրաժարականը: Նրանց կարծիքով երկրում ստեղծված անթողության պատասխանատուն կառավարությունն է, որի պատճառով օգոստոստի 4-ին Լիբանանի մայրաքաղաքը դարձավ աղետի գոտի, զոհվեցին հարյուրավոր մարդիկ, երկիրը կրեց աննախադեպ վնասներ:
Ցուցարարները կառավարության վրա են բարդում նաև մինչեւ պայթյունը Լիբանանում ստեղծված տնտեսական ծանր կացությունը: