«ՈւԱԶ»-ը մոտ 100 մ գլորվել է ձորը

«ՈւԱԶ»-ը մոտ 100 մ գլորվել է ձորը

Օգոստոսի 7-ին, ժամը 08։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի «Գոմշավար» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Ա․, ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարահի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել դեպի ձորը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

wp-apeth