Աղվան Պապիկյանը կխաղա «Ալաշկերտում»

Աղվան Պապիկյանը կխաղա «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան, ազգային թիմի թեկնածու Աղվան Պապիկյանի հետ, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Հայաստանում 26-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Փյունիկում» և «Ուլիսում»: Պապիկյանը երկար տարիներ հանդես է եկել Լեհաստանում` պաշտպանելով տեղի «Լոձ», «Բելխատով», «Ռակով» և «Օլիմպիա» ակումբների գույները:

Աղվանը ներկայացրել է Հայաստանի Մ-17 (3 խաղ, 1 գոլ), Մ-19 (9 խաղ, 2 գոլ), Մ-21 (17 խաղ, 1 գոլ) և ազգային (2 խաղ) հավաքականները:

Պապիկյանի նախորդ ակումբը Լեհաստանի Առաջին խմբի «Խոյնիչանկան» էր, որի կազմում հայ կիսապաշտպանը 25 հանդիպման է մասնակցել ավարտված առաջնությունում` դառնալով երեքական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել նաև ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարի հետ: 27-ամյա պաշտպանը հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում», «Հովերլայում» և «Գորնյակում», Սլովակիայի Բարձրագույն խմբի «Սենիցա» թիմում, իսկ նրա նախորդ ակումբը Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լվովն» էր, որտեղ Գոնչարը խաղում էր Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ: Իգոր Գոնչարը 5 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում:

wp-apeth