Բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված

Բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 9-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 6, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի և սպառնալիքի, պոռնկագրական նյութեր տարածելու և ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է Ճանապարհատրանսպորտային պատահարի և անձնական ունեցվածքի գողության՝ 2-ական, մարմնական վնասվածք հասցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու և կողոպուտի 1-ական դեպք։

wp-apeth