Բեյրութի պայթյունի գործով ձերբակալված է 16 պաշտոնյա

Բեյրութի պայթյունի գործով ձերբակալված է 16 պաշտոնյա

Բեյրութի պայթյունի գործով ձերբակալված է Լիբանանի մայրաքաղաքի նավահանգիստի 16 աշխատակից: Այս մասին Լիբանանի ազգային լրատվական գործակալությանը հայտնել է ռազմական դատարանի ներկայացուցիչ, գործող դատավոր Ֆատի Աքիքին:

«Զինվորական դատախազությունը ավարտել է Բեյրութի նավահանգիստի 12-րդ պահեստում տեղի ունեցած մահացու պայթունի հետաքննության նախնական փուլը: Հարցաքննված է ավելի քան 18 անձ` նավահանգիստի վարչակազմից և մաքսատան աշխատակազմից, նրանց, որոնք պահեստում վերանորոգում են կատարել և պահել են այնտեղ պայթուցիկ նյութը: Այս պահի դրությամբ ձերբակալվածները 16-ն են»,- ասել է Աքիքին, որի խոսքերը մեջբերել է «Արևելք» պարբերականը:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգիստում 2750 տոննա ամոնիումի նեյտրատ է պայթել, որի հետևանքով զոհված է ավելի քան 150 մարդ, վիրավորվել է մոտ 5000-ը:

wp-apeth