Քաղաքացիներին մոտեցրել են մոտակա ափ

Քաղաքացիներին մոտեցրել են մոտակա ափ

Օգոստոսի 5-ին, ժամը 22:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզու մոտակայքից երկու քաղաքացի ջրային մոտոցիկլով գնացել են դեպի «Ալբատրոս» լողափ, սակայն բավական ժամանակ քաղաքացիներից ոչ մի տեղեկություն չկա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտոցիկլը խափանվել է։ Ջրափրկարարները քաղաքացիներ Ռուբեն Լ․-ին (ծնված 1999 թ․), Նարինե Հ․-ին (ծնված 2000 թ․), ջրային մոտոցիկլը ևս, մոտեցրել են մոտակա ափ։

wp-apeth