«Volvo XC90»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

«Volvo XC90»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Օգոստոսի 6-ին, ժամը 00։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 59 հասցեին հարակից շրջանաձև խաչմերուկում «Volvo XC90» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Տուժածներ չկան։ Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի փականը և հոսանքազրկել։

wp-apeth