Հրդեհ Օձուն գյուղում

Հրդեհ Օձուն գյուղում

Օգոստոսի 6-ին, ժամը 01։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օձուն գյուղում․ այրվում է անասնագոմի տանիք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի 4-րդ փակուղուն հարակից անասնակերի համար նախատեսված տաղավարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։20-ին։ Այրվում է մոտ 2000 հակ անասնակեր։

wp-apeth