Բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 13, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման` 4, յուրացնելու կամ վատնելու՝ 3, սպանության սպառնալիքի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, պետական սահմանն ապօրինի հատելու, բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու, փաստաթղթի կեղծիքի, ազատությունից ապօրինի զրկելու և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ավտոմեքենա փախցնելու և վրաերթի 1-ական դեպք։

wp-apeth