Երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 140 հազար դրամ միջին աշխատավարձով

Երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 140 հազար դրամ միջին աշխատավարձով

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց 9 վարչական շենքը՝ 2191,2մ2 ընդհանուր մակերեսով, 536,608,652 ՀՀ դրամ կադաստրային արժեքով և վարչական շենքի սպասարկման հողամասը՝ 0,05685 հա մակերեսով ու 34,098,000 ՀՀ դրամ արժեքով հետ վերցնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից և ամրացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ըստ հիմնավորման՝ 2020թ.-ին հունվարին ավարտվել է նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի և նրանց անհրաժեշտ գրասենյակային գույքի տեղափոխման աշխատանքները՝ վերոնշյալ շենքից Կառավարական տուն 2 շենք: Որոշմամբ կիրականացվի պետական գույքի արդյունավետ կառավարում:

Գործադիրի որոշումներով «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից: Ընկերությունը զբաղվում է գինու և կոնյակի արտադրությամբ ք․ Իջևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսում է ներմուծել պահամաններ՝ գինու և կոնյակի պահպանման համար։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր 201․7 մլն դրամի չափով ներդրում ցանկում ներկայացված պահամանների ձեռքբերման համար։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 140 հազար դրամ միջին աշխատավարձով:

wp-apeth