Հայկական կենտրոնը նույնպես վնասվել է Բեյրութի պայթյունից

Հայկական կենտրոնը նույնպես վնասվել է Բեյրութի պայթյունից

Բեյրութի նավահանգստի պայթյունից վնասվել են նաեւ հայկական կառույցներ, մասնավորապես՝ ՀՅԴ Շաղզոյան կենտրոնը, որտեղ գտնվում են «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, «Վանայ Ձայն» ռադիոկայանը, Համազգայինի ցուցասրահը եւ այլ գրասենյակներ: Վնասվել են հայերին պատկանող բազմաթիվ խանութներ, կան վիրավորներ:  Այս մասին տեղեկացանք Բեյրութից: Վնասների չափը ճշտվում են, հաղորդում է Արևելքը:

Պայթյունը ցնցել է նավահանգստին մոտ գտնվող հայաբնակ Բուրջ համուդ ավանը: Հայերին սրտապնդելու համար այս պահին Բուրռջ Համուդ է այցելել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Նա քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի և այլ պաշտոնյաների հետ շրջում է թաղերով: Բեյրութը հայտարարվել է աղետյալ քաղաք:

wp-apeth