«Արարատը» կխաղա «Գանձասար-Կապանի» հետ

«Արարատը» կխաղա «Գանձասար-Կապանի» հետ

Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմը նախապատրաստական փուլի շրջանակներում ևս մեկ ստուգողական հանդիպում է անցկացնելու: Օրեր առաջ երևանյան թիմը Գյումրիում 7:2 հաշվով հաղթեց «Շիրակին»:

Ընկերական երկրորդ հանդիպմանը «Արարատի» մրցակիցը լինելու է «Գանձասար-Կապանը»: Խաղը կկայանա օգոստոսի 8-ին ժամը 11:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

wp-apeth