11 հայ է զոհվել, 250-ը վիրավորվել Բեյրութի պայթյունից

11 հայ է զոհվել, 250-ը վիրավորվել Բեյրութի պայթյունից

Ըստ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ անդամ Հակոբ Բագրատունու Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11  հայ, 250 էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Հայ քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է լիբանանյան OTV հեռուստաալիքով, հայտնում է Արևելք պարբերականը:

Ավելի վաղ հայտնել էինք օգոստոսի 4-ին Բեյրութի մերձափնյա կայանում որոտացած հզոր պայթյունին զոհ գնացած ազգությամբ հայ  6  բնակչի մասին:

Բեյրութի նահանգապետը Լիբանանի մայրաքաղաքը հայտարարել է աղետյալ քաղաք: Պայթյունի վնասներն աննախադեպ են:

wp-apeth