Այրվել է 1 հա բուսածածկ տարածք

Այրվել է 1 հա բուսածածկ տարածք

Օգոստոսի 4-ին, ժամը 17։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ջրաշխարհի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 20։13-ին։ Այրվել է 1 հա բուսածածկ տարածք։

wp-apeth