Հրդեհ Ախուրյան գյուղում. տուժածներ չկան

Հրդեհ Ախուրյան գյուղում. տուժածներ չկան

Օգոստոսի 4-ին, ժամը 04:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ե.Չարենցի փողոցի տներից մեկի բակում այրվում է քարե շինության տանիքը (ամառային խոհանոց)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:58-ին, մարվել՝ 05:52-ին: Այրվել են ամառային խոհանոցի առաստաղը (մոտ 12 քմ) և մանսարդը (մոտ 48 քմ):

wp-apeth